ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կեղծ ընդդիմադիրներ

Կեղծ ընդդիմադիրներ
19.05.2024 | 15:57

ԵՊՀ արհմիությունը հայտարարություն է տարածել, որ «ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից»: Ճիշտ է, պատճառները հայտարարության մեջ կոնկրետ նշվում են, բայց իմ կարծիքով այս գործընթացը բավականին ակտիվացավ հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ Հայաստանի Մայր բուհը, ի տարբերություն շատ այլ բուհերի, բավական ակտիվ մասնակցում է և՛ գործադուլներին, և՛ դասադուլներին:
ԶԼՄ-ներով կարելի էր հետևել ԵՊՀ-ի դասախոսների ակտիվությանը և բուհի արհկոմի՝ աշխատողների շահերի պաշտպանությանը մղած գործունեությունը:
Իսկ, օրինակ, Շիրակի պետհամալսարանի նախկին տխրահռչակ ռեկտորի շահերը սպասարկող, մարդկանց հացին վայիս լինող արհկոմի ղեկավար կոչվածը, ով իրեն ժամանակին մի քանի իր նմանների հետ դատավորի կարգավիճակ էր տվել, ով իրեն նաև «ընդդիմադիր» է հռչակել, վերջին օրերին ԶԼՄ-ներով երևալու համար «ռուպրը» ձեռքին Միքայել Սրբազանի կողքից հեռու չէր գնում, բայց զարմանալիորեն մայիսի 10-ից 14-ը, երբ շատ բուհեր ակտիվ մասնակցում էին
դասադուլ-գործադուլներին, ինչպես նաև տեղի էին ունենում իրազեկման ակցիաներ, գրեթե բուհում չէր, այն դեպքում, երբ դրա «ռոժը» գրեթե ամեն աշխատանքային օրվա առավոտ կարելի է տեսնել բուհի մուտքի մոտ:
Զավեշտ է, երբ ՇՊՀ արհկոմի ղեկավարին տեսնում ես մայիսի 14-ին Արվեստների ակադեմիայում իրազեկման ակցիայի մասնակիցների մեջ, բայց ՇՊՀ-ի մուտքի մոտ, որտեղից իրազեկողներին թույլ չէին տվել մտնել բուհ, նա չկար: Չէր հասել տեղ, որ հանկարծ ռեկտոր Երվանդ Սերոբյանին չզայրացներ ում անմիջական «դաբրո»-յով 2021 թ-ին, ըստ ՇՊՀ-ում պտտվող ասեկոսեների, 2018-19 թթ-ին արհկոմը լքած բազմաթիվ բուհի աշխատողներ կրկին դարձան ՇՊՀ-ի համար այդ անիմաստ կազմակերպության անդամ, որ «փռչոտը» բարձր աշխատավարձ ստանա:
Ի դեպ, ՇՊՀ այդ օրը չէին ժամանել նաև Միքայել սրբազանի շողքի կողքից չհեռացող «ընդդիմադիր» դասախոսներ և ակԾիվիստներ ևս, որ հանկարծ իրենց բարեկամները և ընկերները պաշտոններից չզրկվեին ու ռեկտորին անհարմարություններ չպատճառեին:
Ընդհանրապես, Շիրակի մարզում վխտացող կեղծ ընդդիմադիրների մասին առանձին կանդրադառնամ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ